Diamond Princess զբոսանավում նոր տիպի կորոնովիրուսով վարակվածների թիվը հասել է 70-ի, հայտնում է AbemaNews հեռուստաալիքը:

Վերջին տվյալներով, եւս 6 մարդ է վարակվել կորոնովիրուսային ինֆեկցիայով, նրանց տարհանել են:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ զբոսանավի 64 ուղեւորների մոտ հայտնաբերվել է նոր տիպի կորոնովիրուսը, որից հետո նրանք հոսպիտալացվել են:

2019 թվականի դեկտեմբերի 31-ին չինական իշխանությունները հայտարարեցին, որ Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկում է: Հիվանդության հարուցիչ է հանդիսանում 2019-nCoV կորոնովիրուսի նոր տեսակը: