Հռոմի պապ Ֆրանցիսկոսը չեղյալ է հայտարարել խմբային արարողությունները, բայց շարունակում է աշխատանքային հանդիպումները: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն ՝ վկայակոչելով Սուրբ Աթոռի պաշտոնական ներկայացուցիչ Մաթեո Բրունին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հռոմի պապը բաց է թողել ծրագրված պատարագը Հռոմում ՝ թեթև վատառողջության պատճառով, ինչպես այդ ժամանակ բացատրել է Վատիկանի ներկայացուցիչը: Դեպքը տեղի է ունեցել Սուրբ Պետրոսի հրապարակում մարդկանց հետ հովվապետի հանդիպումից հետո, որի ընթացքում նա իր աջակցությունն է հայտնել կորոնավիրուսով վարակվածներին: