Kia մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սարկավագի փողոցում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել 122 հասցեում գործող ծաղկի սրահի պատին եւ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել նշված տան բակում. կան վիրավորներ։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ավտովթարը տեղի ունեցել այսօր՝ մարտի 4-ին, ժամը 15։30-ի սահմաններում։ Վթարի հետեւանքով Kia-ի վարորդը տեղափոխվել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ, իսկ ծաղկի սրահի աշխատակցուհին՝ թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Հավաքվածներն ասում էին, որ վթարի պատսճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը, ով վթարից հետո կանգնել է, արդարացել է, թե ինքը կապ չունի վթարի հետ եւ թողել, հեռացել է։