Հայազգի Քրիստինե Մարտիրոսյանը Մտավոր սեփականության իրավունքի հարցով դատական հայց է ներկայացրել ընդդեմ Ալլա Պուգաչովայի՝ հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով արբիտրաժային գործերի քարտարանին:

Հայցադիմումը դատարան է մտել մարտի 4-ին, և այն դեռևս չի ընդունվել վարույթ։ Թե հստակ ինչ պահանջ է ներկայացվում Պուգաչովային, հայտնի չէ:

Ենթադրաբար, Պուգաչովայի դեմ պահանջը ներկայացվել է Յամալո-Նենեցական թաղամասի անհատ ձեռնարկատիրոջ կողմից, որը զբաղվում է հացի և հրուշակեղենի արտադրությամբ: Հայտնի է, որ Պուգաչովային պատկանում է Christina ապրանքանիշը: Սննդամթերքի առաքման նույնանուն ընկերություն ունի նաև Մարտիրոսյանը: