WTI ամերիկյան նավթի գները շարունակում են նվազել՝ տեղեկացնում է ria.ru-ն:
Այսպիսով, 11:01-ի դրությամբ (Մոսկվայի ժամանակով) հունիսյան WTI ֆյուչերսներն էժանանում են 18,15% -ով՝ հասնելով 10.46 դոլարի: Միևնույն ժամանակ, րոպեներ առաջ դրանք ընկել են 20,5% -ով ՝ հասնելով 10.13 դոլարի:
Հուլիսին Brent ապրանքանիշի հյուսիսծովային խառնուրդի գինը իջնում է 3,03% -ով՝ մեկ բարելի դիմաց 22,37 դոլար, հունիսին ՝ 3,5%, մինչև 19,32 դոլար:
Ներդրողները ուշադրություն են դարձնում նավթի պաշարների աճին և դրա ցածր պահանջարկին՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով, որը շարունակում է ազդել համաշխարհային տնտեսության վրա: