Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հաստատել է, որ աշխատելու է Ուկրաինայի Ազգային բարեփոխումների խորհրդում, սակայն այլ պաշտոնում, հայտնում է Deutsche Welle-ը: «Գործադիր կոմիտեի նախագահ, այլ ոչ թե քարտուղար»,- ասել է Սաակաշվիլին։
Սակայն նա չի նշել իր նոր նշանակման ամսաթիվը:
Ազգային բարեփոխումների խորհուրդը ստեղծվել է 2014 թվականին՝ Ուկրաինայի 5-րդ նախագահ Պետրո Պորոշենկոյի հրամանով։ Այն իրենից ներկայացնում է նախագահի ենթակայության տակ գտնվող հատուկ խորհրդատվական մարմին: