ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուշացած և երկար սպասված իրավական գործընթացներ:
     Ոչ մի հանրորեն վտանգավոր արարք չի կարող որևէ կերպ արդարացվել ինչ-ինչ դրդապատճառներով, այդ թվում՝ նաև քաղաքական:
     Այսօրվա իրավական պրոցեսները «մեծն գեներալ» Արթուր Վանեցյանի կողմից բացթողնված, կամ որոշ դեպքերում, ցավոք, դիտավորութամբ անտեսված էջեր են, որոնց անդրադառնալն արդարության վերականգման տեսանկյունից մեծ անհրաժեշտություն է:
     Հ.Գ. Նման դեպքում հայտնի ֆիլմի հերոսն ասում էր` «հարսնացուն կգոռա, քացի կտա..., ուշադրություն մի դարձրեք, դա հին կովկասյան սովորություն է»: Այս պարագայում որևէ մեկի հետ կոմպրոմիսի գնալը լիակատար ձախողում է: Պետք է գործել...»: