Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն աշխատանքային այցով այսօր կմեկնի Բաքու, հայտնում է Թուրքիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Նա հանդիպում կունենա Ադրբեջանի իր գործընկերոջ՝ Ջեյհուն Բայրամովի և նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպումների ընթացքում կքննարկվեն Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը և մի շարք այլ տարածքային խնդիրներ։