Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը թվիթերյան իր էջում տեղեկացրել է, որ բժշկական կենտրոնում մահացել են այս օրերին վիրավորված 3 քաղաքացիական անձինք։
Արցախի մարդու իրավունքների գրասենյակն այսօր տեղեկացել է ևս 3 (չգրանցված) սպանված քաղաքացիական անձի մասին։
Այսպիսով, քաղաքացիական անձանց շրջանում սպանվածների թիվը հասել է 31-ի։