SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ոստիկանության Արթիկի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 26-ին, Նահապետավան գյուղում տեղի ունեցած միջադեպի փաստով:

Այդ օրը ոստիկանության Արթիկի բաժին է ահազանգել գյուղապետարանի տնտեսական գծով աշխատակից, 54-ամյա Լեռնիկ Հարությունյանը և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 10:30-ի սահմաններում, համայնքապետարան է այցելել համագյուղացի, 64-ամյա Մելիք Հովհաննիսյանը, ով՝ իջեցնելով տաբատը, ցուցադրաբար սեռական բնույթի հայհոյանքներ է տվել համայնքապետարանի աշխատակիցների հասցեին, այնուհետև կոտրել է սուրճի բաժակները և խանգարել համայնքապետարանի բնականոն աշխատանքը:

Արթիկի ոստիկանները հայտնաբերել են Մ. Հովհաննիսյանին, ով տեղափոխվել է ոստիկանության բաժին, այնուհետև որոշ ժամանակ անց բաց է թողնվել: