Հայաստանում դեկտեմբերի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 156 142 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 702-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 136 766 (+1128) մարդ, այս պահին բուժվում է 15 999 (-452):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 3377 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 2714 (+23), իսկ այլ պատճառներով՝ 663 (+3):
Մեկ օրում մահացել է 26 մարդ: