83 տարեկան հասակում այսօր՝ հունվարի 2–ին, մահացել է Եզդիների ազգային միության նախագահ, եզդիական համայնքի ղեկավար Ազիզ Թամոյանը։ Այս մասին Ֆեյսբուքում գրել է Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիայի ղեկավար Սայիդ Ավդալյանը։
«Մարդ, ով իր ողջ կյանքը նվիրեց եզդի ազգի ինքնության պահպանմանը, հայ-եզդիական բարեկամության ամրապնդմանը։
Ցավակցում եմ Թամոյան գերդաստանի ներկայացուցիչներին և ողջ եզդի ազգին»,- գրել է նա։