ՔՊ-ական մարզպետները շարունակում են նախընտրական այս շրջանում աչքի ընկնել օրենքի խախտումներով, որոնք սակայն, իրավապահների կողմից մնում են աննկատ: Եվ դա մի դեպքում, երբ ընդդիմադիր գործիչների նկատմամբ պատկան մարմինները անչափ ուշադիր են և նույնիսկ մի քանի քրեական գործ է հարուցվել, կալանավորվել է մի քանի անձ:

Մինչդեռ, օրինակ, հայտնի էր դարձել, որ Թալինում Փաշինյանի քարոզար­շավը կազմակերպելու ողջ պատասխանատվությունը ստանձնել էր Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, ով պետական ապարատի բոլոր աշխատա­կիցներին հրահանգել էր մի մարդու պես ներկա ստանալ: Հակառակ դեպքում՝ հա­ջորդ օրն իսկ աշխատանքից ազատման դիմումները լինեն սեղանին: Ըստ խոսակցությունների՝ մարզպետի հրամանը թեև ի կատար է ածվել, սակայն մեծ հարց է, թե դա ընտրությունների օրն ինչ կտա:

84 հազար բնակիչ ունեցող Վանաձորում Նիկոլ Փաշինյանի հետ երթին մասնակցել է մոտ 500 մարդ: Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը մեծ ջանք է գործադրել մշակույթի պալատի 500 նստատեղով դահլիճը լցնելու համար. կանչել են մարզի բոլոր գյուղապետերին, դպրոցների և բուժհիմնարկների տնօրեններին։ Շատերին անձամբ է զանգել, ասել է՝ հետներդ մարդ բերեք: Դահլիճում են եղել մարզպետի ընտանիքի անդամներն ու մերձավորները:

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Վայոց Ձոր նախկին մարզպետ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է, որ քանի օր առաջ տեղեկություն էր ստացել ստացել ՀՀ Լոռու մարզի Դսեղ գյուղից, որ այնտեղ մարզպետի անունից մեկ օրական հավի ճտեր են բաժանում մի շարք գյուղացիների՝ մարդկանց հորդորելով 2020 թվականի հունիսի 20-ին հայտարարված ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությանը իրենց ձայնը տալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին։

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի պաշտոնական կայքում 2021 թվականի հունիսի 10-ին տեղեկատվություն է տարածել, որ մարզի 8 համայնքների բնակիչների (հիմնականում սոցիալապես խոցելի խմբերի ներկայացուցիչներին) մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության աշխատակիցների մասնակցությամբ բաժանվել են 14.205 հատ մեկ օրական հավի ճտեր։ ՀՀ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը և ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն առաջադրվել են ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածուներ: