Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը կարող է իտալական A սերիայի հաջորդ տուրում բաց թողնել «Ռոմայի» խաղը «Վերոնայի» դեմ։ Տեղեկությունը հայտնում է իտալական Fantacalcio մարզական կայքը:
Պարբերականի տեղեկություններով՝ Մխիթարյանն այնքան էլ լավ մարզավիճակում չէ և ընդհանուր մկանային հոգնածություն ունի։
Պարբերականը նշում է, որ նրա տեղում Մոուրինյոն, ամենայն հավանականությամբ, խաղադաշտ դուրս կբերի Ստեֆան Էլ Շարավիին, որն այժմ շատ լավ մարզավիճակում է:
Բացի այդ, թիմի կազմում չի կարողանա խաղալ ուրուգվայցի երիտասարդ պաշտպան Մատիաս Վինյան, որը վերջերս է տեղափոխվել թիմ (նա ծնկահոդի վնասվածք ունի): Նրա փոխարեն Մոուրինյոն ուզում է նշանակել Ռիկարդո Կալաֆյորիին։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Մխիթարյանը «Ռոմայում» մասնակցել է A Սերիայի երեք հանդիպման, խփել է մեկ գոլ ու կատարել մեկ գոլային փոխանցում:
armeniasputnik.am