ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից կոչ է արել պաշտպանել ԼԳԲՏ համայնքի իրավունքները Չեչնիայում, Կամերունում եւ աշխարհի ցանկացած այլ կետում, հայտնել է ՏԱՍՍ-ը:
«Մենք բոլորս պետք է պաշտպանենք ԼԳԲՏ անձանց իրավունքները, որպեսզի նրանք կարողանան առանց վախի ապրել Չեչնիայում, Կամերունում կամ աշխարհի ցանկացած այլ կետում», - ասել է նա:
Բայդենը հստակ չի նշել, թե միջազգային հանրությունը ինչ միջոցներ պետք է ձեռնարկի այս խնդրի իրագործման համար: