ԱՄՆ-ն ուժեղացնում է իր ռազմական ներկայությունը Ռուսաստանի սահմաններին, և մոտ 8000 ամերիկյան ստորաբաժանումներ տեղակայված են Արևելյան Եվրոպայում, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
«Աշխարհում ռազմաքաղաքական իրավիճակի սրումը շարունակվում է։ Ռուսաստանի արևմտյան և արևելյան սահմաններում լարվածությունն աճում է։ ԱՄՆ-ն ուժեղացնում է իր առաջապահ ռազմական ներկայությունը Ռուսաստանի սահմաններին։ Արևելյան Եվրոպայում ռոտացիոն սկզբունքով տեղակայվել է ութ հազար զինծառայող»,- ասել է նախարարը նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ հանդիպման ժամանակ։