ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ Վաշինգտոնը վճռական է տրամադրված խաղաղ ճանապարհով լուծելու Մոսկվայի հետ ունեցած խնդիրները, սակայն Ժնևի հանդիպումից մեծ արդյունքներ չի ակնկալում։
Ինչպես հայտնի է, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Բլինկենը հանդիպել են այսօր՝ Ժնևում։
«Դուք իրավացի եք, մենք չենք ակնկալում, որ այսօր այստեղ կլուծվեն տարաձայնությունները, բայց ես հուսով եմ և ակնկալում եմ, որ մենք կարող ենք տեսնել, թե արդյո՞ք երկխոսությունն ու դիվանագիտությունը բաց են բոլորի համար։ Մենք տրամադրված ենք մեր խնդիրները և Ռուսաստանի հետ տարաձայնությունները՝ խաղաղ ճանապարհով լուծելու»,֊Լավրովի հետ բանակցություններից առաջ ասել էԲլինկենը։