Հայաստանում մարտի 17-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 հազար 202 դեպք, որից 409 հազար 47-ն'առողջացած, 8589-ը' մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2924 բուժառու:

Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Մեկ օրում կատարվել է 2480 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 47 նոր դեպք, առողջացել է 140 քաղաքացի, արձանագրվել է մահվան 2 դեպք:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 944 հազար 317-ի: