Ուկրաինայից եւ Դոնբասից Ռուսաստանի տարածք ժամանած քաղաքացիների քանակը մեկ օրում ավելացել է 12,7 հազարով եւ մարտի 21-ի առավոտվա դրությամբ կազմել գրեթե 348 հազար: Այդ մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են ուժային կառույցներում:
«Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ), Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության (ԼԺՀ) եւ Ուկրաինայի կողմից Ռուսաստանի Դաշնության սահմանն է հատել գրեթ 348 հազար մարդ, նրանց թվում ավելի քան 73 հազար երեխա»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Նա ճշտել է, որ ավելի քան 297 հազար մարդ է ժամանել Ռուսաստան Դոնբասի տարածքից, 50 հազարից ավելին՝ Ուկրաինայի տարածքից Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի մարզերի եւ Ղրիմի անցակետերով: