Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ են բերման ենթարկվել 35 քաղաքացիներ: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com -ին հայտնում է ոստիկանությունը։

Վերջիններս բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար, որով նախատեսված է ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու դեպքերի համար։

 
 
 

Հիշեցնենք՝ ժամը 12։00-ից «Դիմադրություն» շարժումը 4 ուղղություններից անհնազանդութան քայլերթ էր կազմակերպել։