Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 73 քաղաքացի, ԶԼՄ-ներին հայտնում է ոստիկանությունը։
Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար, որը սահմանում է ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։
Ժամը 08:00-ից ընդդիմության ներկայացուցիչները մայրաքաղաքում անհնազանդության ակցիաներ էին իրականացնում՝ տարբեր հատվածներում փողոցներ փակելով։