Շարունակելով ընթերցողների ուշադրությանը ներկայացնել բարձրաստիճան պաշտոնյաների գույքի և եկամուտների հայտարարագրերը՝ այսօր կանդրադառնանք Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարին և վերջինիս գրասենյակի պատասխանատուներին:
Եվ այսպես՝ Զարեհ Սինանյանը հայտարարագրել է 2021-ին ձեռք բերված բնակարան Երևանում, 151,000.00 և 185,000.00 ԱՄՆ դոլարի արժեթուղթ, 15,000.00 ԱՄՆ դոլարի թանկարժեք գույք, վերջինիս բանկային հաշվի մնացորդը ներկայացնում ենք ստորև՝
Կանխիկ դրամը կազմել է 25,000.00 դոլար, եկամուտները՝ 14,688,565.00 դրամ:
Գրասենյակի ղեկավար Մուշեղ Ղուկասյանը հայտարարագրել է 2012-ին որպես նվիրատվություն ստացած հողամաս և բնակելի տուն, 2010-ին ձեռք բերված PORSCHE մակնիշի ավտոմեքենա, 30,000.00 ԱՄՆ դոլարի, 20,000.00 եվրոյի, 6,000,000.00 դրամի և 500,000.00 ռուբլու կանխիկ դրամ, պաշտոնյայի եկամուտները կազմել են 2,364,700.00 դրամ:
Գրասենյակի ղեկավարի տեղակալ Լիանա Սիմոնյանը հայտարարագրել է 301 հազար դրամ, 3,000,000.00 դրամ կանխիկ գումար, հաշվետու տարում նրա եկամուտները կազմել են 26,045,642.00 ՀՀ դրամ։