Այս պահի դրությամբ առկա ճշգրտված տեղեկատվության համաձայն՝ երկրաշարժի հետևանքով Սիրիայի Հալեպ քաղաքում զոհվածների թվում են ազգությամբ երկու հայեր, որոնցից մեկը երկքաղաքացի (Սիրիայի և Հայաստանի), գրում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը։
Ըստ գերատեսչության՝ աշխատանքներ են տարվում նաև Թուրքիայում տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների առկայության մասին տեղեկատվություն ստանալու ուղղությամբ։
Նոր տվյալներ ստանալուն պես կտրամադրենք լրացուցիչ տեղեկատվություն։