Այսօր՝ մարտի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Հայրավանք գյուղի վարչական տարածքում, Սևանա լճում դի է նկատվում։

Քաղաքացիները Սևանա լճից դուրս են բերել ջրահեղձ եղած տղամարդուն։Տեղում Գավառի ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ 66-ամյա Փայլակ Պ․-ն է։Ըստ նախնական տեղեկությունների՝ նա ջրահեղձ է եղել։

Դեպքի փաստով Գավառի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։