SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 8-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Արարատ քաղաքի բնակիչ՝ 28-ամյա Արամազդ Հակոբյանը իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով Լուսաշող գյուղի 2-րդ ոլորանում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել ու կողաշրջված հայտնվել ձորում:
Վթարի հետևանքով Ա. Հակոբյանը, նրա ուղևորներ՝ Արարատ գյուղի բնակիչ՝ 34-ամյա Գարիկ Թորոսյանն ու Նոյակերտ գյուղի բնակիչ՝ 34-ամյա Հռիփսիմե Շահինյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատ բժշկական կենտրոն:
Ֆոտոլագրողի տեղեկություններով' դեպքի մասին ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Արարատի բաժնում տեղեկացրել են հաջորդ օրը՝ օպերատիվ ճանապարհով, քանի որ վթարից հետո ավտոմեքենան հեռացրել էին դեպքի վայրից, իսկ հիվանդանոցում վիրավորները չեն հայտնել, որ ավտովթարի պատճառով են վնասվածքներ ստացել: Իսկ վարորդը հայտնել է, որ չի աշխատում: Սակայն նա աշխատում է Արարատի քաղաքապետարանում՝ կոմունալ բաժնի պետ, նրա հայրն էլ Արարատի քաղաքապետի տեղակալ Արսեն Հակոբյանն է: