Այսօր՝ դեկտեմբերի 19-առավոտյան, Չինաստանում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել։ Զոհվել է 116 մարդ, հաղորդում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը։

Երկուշաբթի երեկոյան Չինաստանի հյուսիս-արևմուտքում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։

Ինչպես նշվում է, երկրաշարժը տեղի է ունեցել Պեկինի ժամանակով՝ 23։59-ին, 10 կիլոմետր խորության վրա։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը Լիուգու գյուղում է եղել՝ Ջիշիշան շրջանի վարչական կենտրոնից մոտ 8 կիլոմետր հեռավորության վրա։

Երկրաշարժի հետևանքով տներ, ճանապարհներ և այլ ենթակառուցվածքային օբյեկտներ են վնասվել։ Մի քանի գյուղերում էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման ընդհատումներ են եղել։

Երկրաշարժի հետևանքների վերացմանը ներգրավվել է 580 փրկարար, 88 հրշեջ մեքենա, 12 որոնող շուն։

Տարածքով անցնող մարդատար և բեռնատար գնացքների աշխատանքը դադարեցվել է։