Վրաստանում սողանքի հետևանքով՝ երեք մարդ է մահացել, հայտնում է երկրի ՆԳՆ-ն, գրում է Sputnik-ը։
Միջադեպը տեղի է ունեցել գիշերը՝ Իմերեթիի շրջանում։ Սողանքը ծածկել է 4 բնակելի շենք։
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ փրկարարները շարունակում են ևս 6 մարդու որոնումները, որոնցից մի քանիսը կարող են լինել անչափահաս։
Մի քանի հարյուր տներ մնացել են առանց լույսի և գազի։ Տեղում աշխատում են ավելի քան 200 փրկարարներ և տասնյակ հատուկ տեխնիկա։
Հիշեցնենք, որ 2023 թվականի օգոստոսին Ռաչայի շրջանի Շովի գյուղում սողանքները խլել էին 29 մարդու կյանք։