Չորեքշաբթի առավոտյան Թայվանի ափերի մոտ տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով առնվազն 4 մարդ է զոհվել, առնվազն 97-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է թայվանական Zhongshi Xinwenwan տեղեկատվական պորտալը։
Ավելի վաղ Reuters-ը, վկայակոչելով կղզու հրշեջ ծառայությանը, տեղեկություն էր տարածել 1 զոհի և ավելի քան 50 վիրավորի մասին։
Հուալիեն կոմսությունում 7,2 մագնիտուդով երկրաշարժը, որը տեղի է ունեցել չորեքշաբթի տեղական ժամանակով 07:58-ին (Մոսկվայի ժամանակով 02:58-ին), զգացվել է ամբողջ Թայվանում։ Տեղի սեյսմոլոգների տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է կղզու արևելյան ափերի մոտ՝ Հուալիեն քաղաքից 25 կմ հարավ-արևելք, աղբյուրը գտնվել է 15,5 կմ խորության վրա։ Դրանից հետո նշված տարածքում գրանցվել է ավելի քան 20 հետցնցում։