Հայազգի գործարար և մարզիկ Վանիկ Երանոսյանն ընտրվել է Օդեսայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ։ Այս մասին տեղեկանում ենք Օդեսայի հունահռոմեական ըմբշամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջի տարածած հաղորդագրությունից։
«Ուրախ ենք տեղեկացնել, որ այսօր, ընդհանուր ժողովի քվեարկության արդյունքներով, Վանիկ Երանոսյանն ընտրվել է Օդեսայի շրջանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի ֆեդերացիայի նոր նախագահ։
Շնորհավորում ենք Վանիկ Երանոսյանին այս կարևոր իրադարձության կապակցությամբ և մաղթում հաջողություն նոր պաշտոնում։ Նրա բազմամյա փորձն ու սպորտին նվիրվածությունը կդառնա Ուկրաինայում հունահռոմեական ոճի ըմբշամարտի հետագա զարգացման բանալին:
Վանիկ Երանոսյանը հայտնի է իր համառությամբ և պրոֆեսիոնալիզմով, ԽՍՀՄ սպորտի վարպետ է, ԽՍՀՄ մեդալակիր և հունահռոմեական ոճի ըմբշամարտի Ուկրաինայի չեմպիոն»,-ասվում է հաղորդագրության մեջ։