Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը ցավակցություն է հայտնել Եղվարդում ուսումնական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների հարազատներին։

«Խորապես վշտացած եմ այսօր Կոտայքում ուսումնամարզական թռիչքի ժամանակ տեղի ունեցած ավիավթարի ողբերգական լուրից: Իմ անկեղծ ցավակցությունը զոհվածների ընտանիքներին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ X-ի իր էջում գրել է Մարագոսը։

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հուլիսի 19-ին՝ Ժամը 09։30-ին, ահազանգ էր ստացվել, որ Եղվարդ քաղաքի մոտակայքում՝ «Լճեր» կոչվող տարածքի մոտ, ինքնաթիռ է կործանվել, որի հետևանքով կա երկու զոհ։