«Պետք է երկար աշխատենք, որ թանկացումն անենք մինիմալ, որպեսզի գոնե թանկացումը լինի ի օգուտ ժողովրդի։ Տրանսպորտի թանկացումն անխուսափելի է, արդեն մի քանի ամիս է՝ բոլորս գիտենք», - այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը.
«Մեզ մոտ կա տարբեր գնացուցակ, տարբեր հեռավորություն ենք սպասարկում ՀՀ-ում և միանման թանկացում չենք կարող բոլորի վրա տարածել։ Ես այսօր ասում եմ, որ թանկացում չկա։ Այսօր տրանսպորտի և կապի նախարարությունում երթուղիների թանկացում գոյություն չունի։
Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։ Կան երթուղային գծեր, որոնցում ընդհանրապես թանկացումներ չեն լինելու, կան երթուղիներ, որոնք կլինեն մինիմալ», - ասաց Գագիկ Բեգլարյանը։