Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսին նվիրված հուշարձան կկանգնեցվի Սան Ֆրանցիսկոյում: Այդպիսի նախաձեռնությամբ են հանդես եկել Ջոբսի երկրպագուները, որոնք մտադիր են այս նախագծի համար հավաքել 50 հազար դոլար: Ի դեպ, Apple-ի հիմնադրի պատվին հուշարձան է կանգնեցված Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, իսկ տարբեր երկրներում թողարկվել են նրան նվիրված հուշանվերներ: