Ազատություն ռ/կ-ի փոխանցմամբ՝ Սիրիայում Հայաստանի դեսպանության տվյալներով՝ այսօր Դամասկոսի Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակայքում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվել է հայազգի Հակոբ Սարգսյանը, կան վիրավորներ։
Մասնակիորեն վնասվել են Սուրբ Սարգիս եկեղեցու և կից գործող հայկական միջնակարգ դպրոցի պատերը։
Սիրիական հակամարտության պատճառով հայ համայնքը ավելի քան հինգ տասնյակ զոհ է ունեցել։