ԱՄՆ Կոլորադո նահանգում սկսված ջրհեղեղի հետևանքով զոհվել է 4 մարդ, ևս 170-ը անհետ կորել են: Խոսքը գնում է նահանգի հյուսիսում գտնվող Բոուլդեր քաղաքի մասին: Որոնողական աշխատանքներին մասնակցում են զինվորականներն ու ավիացիան: Իշխանությունները զանգվածային տարհանում են կազմակերպել:

 

Զինվորականները շրջում են քաղաքի տներով ու օգնում մարդկանց տեղափոխել իրենց իրերը: Ոմանց ուղղաթիռներով են տարհանում, քանի որ բնակավայրերը գրեթե ամբողջությամբ ջրի տակ են անցել: 

 

 

Մանրամասները` այստեղ