HayNews.am Մեքսիկայում երեկ տեղի է ունեցել Ֆրեսնիլյոյի նոր քաղաքապետի երդմնակալությունը:
Բենժամին Մեդրանոն դարձել է Մեքսիկայում առաջին քաղաքապետը, ով նախընտարական շրջանում բաց կերպով հայտարարել է իր ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին, հաղորդում է BBC News-ը:
Մեդրանոն հայտարարել է, որ հրապարակային սկսել է խոսել իր կողմնորոշման մասին այն բանից հետո, երբ նկատել է, որ իր մրցակիցները փորձում են օգտագործել իր հոմոսեքսուալ լինելը: Ամեն դեպքում նա հայտնել է, որ չի պատրաստվում միասեռական ամուսնություն կնքել, քանի որ այդ նահանգում դա կարող է ոչ ճիշտ ընկալվել:
Մինչ քաղաքապետ դառնալը, նա հիմնել է առաջին գեյ-բարը Ֆրեսնիլյոյում: Մեխիկոյում միասեռ ամուսնությունները թույլատրված են 2009 թ.-ից: