Հայկական լրատվամիջոցներից մեկը տեղեկացնում է, որ «Հոկտեմբերի 6-ին, ժամը 15.30-ի սահմաններում «Ավարայր» տուրիստական գործակալության ավտոբուսը Նոյեմբերյան-Իջեւան ավտոճանապարհին, Նոյեմբերյան քաղաքից 10 կմ հեռավորությամբ ոլորանից դուրս է ընկել եւ մոտ 50 մ մխրճվելով ճանապարհամերձ անտառում, բախվել է մեծ կաղնու: Վերջերս թողարկված «Նեոպլան» ֆիրմայի «AM 888 VO 81» պետհամարանիշի ավտոբուսը զբոսաշրջիկներին Երեւանից տեղափոխել էր Վրաստանի սահման եւ վերադառնում էր:

 

Պատահարի հետեւանքով վարորդը՝ Երեւանի բնակիչ, 23-ամյա Պարգեւ Հայրապետի Պողոսյանը տեղափոխվեց Նոյեմբերյանի բժշկական կենտրոն: Ավտոբուսի մեջ եղած 2-րդ անձի՝ տուրիստական գործակալության զբոսավարի շորն արյունոտ էր, նրա ճակատը ստացած հարվածից կարմրել էր, սակայն նա հրաժարվեց բժշկական օգնությունից: Զբոսավարը մեզ հայտնեց, որ իրեն լավ է զգում:

 

Դեպքի վայրում աշխատում էին Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի «շտապ օգնության» խումբը, ճանապարհային ոստիկանության հետաքննիչ Մխիթար Գիշյանը: Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից հայտնել են, որ Պարգեւ Պողոսյանը հետազոտության է ենթարկվում, ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն»,-գրում է Ոսկան Սարգսյանը:

 

avtobusi vtar

vtar

 

 

 

 

Պատահարի պատճառը, հավանաբար, կտրուկ ոլորանը եւ թաց ասֆալտն են: