Կենտրոնական Վիետնամում հորդ անձրեվները պատճառ են դարձել հեղեղումների ու սողանքների:
Տարերային աղետը խլել է 24 մարդու կյանք: Կան բազմաիթվ տուժածներ ու անհետ կորածներ: Ավելի քան 80 հազար բնակիչ տարհանվել է:Սողանքների պատճառով ցեխի հաստ շերտի տակ են մնացել տներ ու մարդիկ:
Վիետնամի օդերեվութաբանները մտավախություն ունեն, որ իրավիճակն ավելի կվատանա, եթե անձրեվաջրերը լցվեն հիդրոէլեկտրակայանների ջրամբարները: