Եվրամիությունն ակնկալում է, որ Վրաստանի և Մոլդովայի հետ ասոցացման համաձայնագրերը կստորագրվեն 2014թ.: Այս մասին, ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, հայտարարել է ԵՄ նախագահ Հերման Վան Ռոմպեյը: «Վրաստանի և Մոլդովայի համար սա մեկ քայլ առաջ է Եվրոպային մերձենալու ճանապարհին,- աել է Ռոմպեյը:- Սա շատ առավելությունների կբերի բոլոր կողմերին: Այս փաստաթղթերի ստորագրումը ամբիցիոզ ծրագրի հաջորդ քայլն է: Դա պետք է անել հնարավորինս արագ՝ հաջորդ տարի»: Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն նույնպես հույս է հայտնել, որ այդ փաստաթղթերի ստորագրումը տեղի կունենա 2014թ.: Բարոզուի խոսքով՝ այդ պայմանագրի վավերացումը «նոր գլուխ է բացում մեր հարաբերություններում»: «Այժմ մենք կաշխատենք միասին»,- ասել է նա: Համագործակցության ոլորտներն ընդգրկում են ոչ միայն առևտուրը, այլև կրթությունը, էներգետիկան և ենթակառուցվածքները: