Կիևում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ցուցարարները գրավել են կառավարության շենքը: gazeta.ru-ն հաղորդում է, որ գրավել են քաղաքապետարանի առաջին հարկը: Ցուցարարները կոտրել են նաև Արհմիությունների մոտ տեղակայված տեսախցիկները, ապակին ջարդելով ներխուժել են տարածք: Բախումներ են սկսվել ցուցարարների և ոստիկանների միջև:
Հիշեցնենք, որ բախումների արդյունքում ոստիկանության շուրջ 15 աշխատակից տեղափոխվել է հիվանդանոց: Վիրավորներ կան նաև ցուցարարների շրջանում: