Ավելի քան 5000 մարդ այս պահին շարունակում է ցույցը Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի Նեզալեժնոստի Մայդանում. հինգշաբթի օրը հաղորդում է Ուկրաինայի ՆԳՆ-ն:

 

Շուրջ 5000 քաղաքացի հավաքվել է Մայդանում. այստեղ առավել մեծ քանակությամբ մարդիկ են հավաքվել, ասված է հաղորդագրության մեջ: Բացի այդ' 200 հոգի էլ գտնվում է Գերագույն ռադայի շենքի մոտ. մեջբերում է Ria Novosti-ն:

 

«Այս պահին Կիևում իրավիճակն ընդհանուր առմամբ հանգիստ է»,-նշել են ՆԳՆ-ում: Գերատեսչությունը կոչ է արել չանտեսել նաև այլ քաղաքացիների իրավունքներն ու շահերը: Մայրաքաղաքի նորմալ գործունեությունը չպետք է խախտվի. ասել են գերատեսչությունում: