
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը թիմի նախկին ֆուտբոլիստ Ռաուլին առաջարկում է վերադառնալ հարազատ ակումբ: Այս մասին տեղեկացնում է իսպանական մամուլը:
Պերեսն առաջարկում է Ռաուլին լինել թիմի մարզիչներից մեկը: Նշենք, որ նման առաջարկ ֆուտբոլիստն ստացել է նաև «Ալ Սադից»:
Ինքը՝ ֆուտբոլիստը, մտադիր է ևս մեկ տարի հանդես գալ «Ալ Սադում»:
Հիշեցնենք, որ Ռաուլը «Ռեալը» լքեց 2010թ-ին, երբ թիմը սկսեց գլխավորել Ժոզե Մոուրինյուն: