Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված հատուկ ծրագիր կներկայացվի Հոլոքոստն ուսումնասիրող գիտնականների 44-րդ ամենամյա համաժողովի ընթացքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում լույս տեսնող «Մասիս փոստ» պարբերականը, միջոցառումը կկայնա մարտի 9-ին Լոս Անջելեսի հրեական համալսարանում: Հատուկ ծրագրի բանախոսներն են Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսորներ Ռիչարդ Հովհննիսայնաը, Սթեֆն Սմիթը և Ամերիկայի հրեական համալսարանի պրոֆեսոր Մայքլ Բերենբաումը:

 

20-րդ դարի առաջին ցեղասպանությունը համարվող Հայոց ցեղասպանությունը ճանաչել են աշխարհի 22 երկրներ, Եվրոպական խորհրդարանը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Այն պաշտոնապես ճանաչել եւ դատապարտել, ապրիլի 24-ը հայ ժողովրդի Ցեղասպանության զոհերի հիշատակի օր են հայտարարել ԱՄՆ 50 նահանգներից 42-ը:

 

Եվրոպական որոշ երկրների խորհրդարանները Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրենքներ են ընդունել: Սակայն Թուրքիան նախկինի պես հերքում է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրությունում հայ բնակչության զանգվածային սպանությունները (Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում բնակվում էին մոտ 2 մլն հայեր, մոտ 1,5 մլն հայեր սպանվել են 1915-1923 թթ. ընթացքում, մնացած կես միլիոնը ցրվել են ամբողջ աշխարհով):