Մասիսի տարածաշրջանի Դարբնիկ, Զորակ, Խաչփար, Հայանիստ, Նիզամի, Նորամարգ, Սայաթ-Նովա, Սիս և Արարատի տարածաշրջանի Եղեգնավան համայնքներում մարտի 9-ին կանցկացվեն համայնքի ղեկավարի և ավագանու ընտրություններ, իսկ Սիփանիկ համայնքում' միայն ավագանու ընտրություններ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց 16-րդ ընտրատեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահ Մայիս Ղազարյանը, այսօրվա տվյալներով, Դարբնիկ համայնքում առաջադրված թեկնածուներն են ՀՀԿ անդամներ Դավիդ Լևոնի Գզիրյանը և Ազատ Ղազարի Խաչատրյանը, Զորակ համայնքում' ԲՀԿ անդամ Էդուարդ Արմենակի Հարությունյանը և ՀՀԿ անդամ Մանուկ Ռուբենի Մալոյանը, Խաչփար համայնքում' ՀՀԿ անդամ Ղազար Սումբատի Մարտիրոսյանը, Հայանիստ համայքնում' ՀՀԿ անդամ Բալաբեկ Պետրոսի Սարկիսյանը, Նիզամիում' անկուսակցականներ Գարլեն Նիկոլայի Բաբայանը, Հարութին Խաչիկի Կարապետյանը և ՀՀԿ անդամ Արտավազդ Ռազմիկի Դունոյանը, Նորամարգում' ՀՀԿ անդամ Սարգիս Բարդուխի Գալստյանը, Սայաթ-Նովա համայնքում' ԲՀԿ անդամ Ռազմիկ Արշակի Ալավերդյանը և ՀՀԿ անդամ Արսեն Անուշավանի Ղարսայանը, Սիս համայնքում' ՀՀԿ անդամներ Արմեն Արարատի Եղյանը և Պարույր Շալիկոյի Մանացականյանը:

 

Իսկ 18-րդ ընտրատեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահ Խաժակ Աղաբեկյանը տեղեկացրեց, որ Արարատի տարածաշրջանի Եղեգնավան համայնքում համայնքի ղեկավարի ընտրություններում առաջադրված է գործող համայնքապետ, անկուսակցական Հովսեփ Ռազմիկի Ղազարյանը: Համայնքում ընտրելու իրավունք ունենցող 1069 քաղաքացիներ: