Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իզմիրում հանդիպել է Ղրիմի թաթարների առաջնորդ Մուստաֆա Ջեմիլևի հետ: Այդ մասին հայտնում է obozrevatel.com-ը:

 

Մոտ մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում Էրդողանն ու Ջեմիլևը քննարկել են Ղրիմում տիրող իրավիճակն ու իրադրությունը, ինչպես նաև ստեղծված իրավիճակը խաղաղ ճանապարհով լուծելու համար:

 

Էրդողանն իր անհանգստությունն է հայտնել աճող լարվածության կապակցությամբ և ընդգծել, որ Թուրքիան կողմ է Ղրիմի ճգնաժամը լուծելու խաղաղ միջոցներին: Մենք հարգում ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, և մեր ջանքերն ուղղված են իրավիճակի կայունացմանը և Ղրիմի թաթարների կորուստները կանխելուն:

 

Բացի այդ, Էրդողանը հայտարարել է, որ չի պատրաստվում ճանաչել Ղրիմի հանրաքվեն, քանի որ դա հակասում է միջազգային չափանիշներին: