Եգիպտոսում ապրիլի 1-ին բախումների ժամանակ 33 մարդ է վիրավորվել: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, բախումները տեղի են ունեցել նախկին նախագահ Մուհամմադ Մուրսիի կողմնակիցների և անվտանգության ուժերի միջև եգիպտական մի քանի համալասարանների մերձակայքում: Առավել թեժ բախումներ տեղի են ունեցել Ասյուտի համալասարանի մոտ, որտեղ 31 մարդ է վիրավորվել, ևս 2 մարդ վիրավորվել է Դանհուր քաղաքում տեղի ունեցած բախումների ժամանակ: «Ազհար» համալսարանը որոշում է ընդունել համալսարանից հեռացնել 25 ուսանողների, ովքեր մեղադրվում են անկարգություններ կասզմակերպելու մեջ:
Եգիպտոսի անվտանգության ուժերը արցունքաբեր գազ են արձակել Մուրսիի կողմնակիցների ցրելու նպատակով:
Մյուս կողմից, Եգիպտոսում շարունակվում է նախագահի թեկնածուների գրանցումը: Ուսանողների բողոքը կապված էր Աբդ ալ Ֆաթթահ աս Սիսիիի' նախագահական ընտրություններում մասնակցելու որոշման կայացման հետ: Եգիպտոսի նախագահական ընտրությունները տեղի կունենան մայիսի 26-27-ին: