Բելառուսն Ուկրաինայի փոխարեն ստանձնել Է ԱՊՀ-ի նախագահի գործառույթները: Այդ մասին հայտնել Է Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը՝ Մոսկվայում ԱՊՀ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի սկսվելուց առաջ:
«Բելառուսը պատրաստակամություն Է հայտնել իրականացնել ԱՊՀ-ի նախագահությունը»,-ասել Է Մակեյը: Նրա խոսքով՝ Բելառուսն իր՝ որպես նախագահի հիմնական խնդիրը տեսնում Է բարիդրացիական հարաբերությունների ամրապնդումը Համագործակցությունում:
Մարտին Կիեւը հայտարարել է Համագործակցությունում նախագահությունից հրաժարվելու մասին: Դեռ ավելին, Ուկրաինան հայտարարել է ԱՊՀ-ից դուրս գալու հնարավորության մասին, եւ մարտի 24-ին Գերագույն ռադայում գրանցվել է համապատասխան օրինագիծը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: