Եվրոպայի պատանիների, երիտասարդների և աղջիկների առաջնության առաջին մրցումային օրը հայ սամբիստները նվաճել են երեք մեդալ: Պատանի մարզիկներից Միշա Նազարյանը 75 կգ քաշային կարգում արժանացել է բրոնզե, 60 կգ քաշային Էռնեստ Հայրապետյանը' տանուլ տալով միայն եզրափակիչ գոտեմարտը' արծաթե մեդալի, իսկ երիտասարդների առաջնության 48 կգ քաշային կարգում մեր պետությունը ներկայացնող Լենդրուշ Զատիկյանը հանդես է եկել գերազանց, նվաճել ոսկե մեդալ ու հռչակվել Եվրոպայի առաջնության հաղթող: Մեր մյուս մարզիկները ասպարեզ կմտնեն ապրիլի 12-ին ու 13-ին:
Հայ սամբիստները մասնակցում ապրիլի 11-15-ը Կիպրոսի Լիմասոլ քաղաքում անցկացվող Եվրոպայի պատանիների, երիտասարդների և աղջիկների առաջնությանը: Հայաստանը ներկայացնում են 21 մարզիկներ: