Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրնովսկին այսօր Պետդումա է ներկայացել ՌԴ ԶՈւ գնդապետի համազգեստով:
«Պատերազմի նախանշանները Ուկրաինայում՝ ԱՄՆ-ի ձեռքի գործն է: Ամերիկացիները դեռ վաղուց կսկսեին պատերազմ, բայց չեն անում, քանի որ դա թանկ է, իսկ գնդապետի համազգեստով ներակայացել են, որ նմանվեմ Ուկրաինայի իշխանություններին. այնտեղ բոլորը, անկախ պատկանելությունից, հագնում են զինվորական համազգեստ», - ասել է Ժիրնովսկին:
Հիշեցնենք, որ այսօր Ուկրաինայի Դոնեցկի մարզի հյուսիսում հակաահաբեկչական գործողություն է սկսվել: Այս մասին հայտարարել է երկրի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը: