Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն առաջին հարցազրույցն է տվել, որպես «Տոբոլի» գլխավոր մարզիչ:
«Երբ ավարտեցի Հայաստանի հավաքականի հետ իմ աշխատանքը, նշեցի, որ ցանկություն ունեմ արտասահմանյան ակումբում աշխատելու: Գուցե հենց դա էլ առիթ հանդիսացավ, որ հայկական ակումբներից առաջարկ չստացա: «Տոբոլի» ղեկավարների հետ կարողացանք ընդհանուր հայտարարի գալ»,- Մինասյանի խոսքը մեջբերում է Vesti.kz կայքը:
Խոսելով տեղափոխության մասին' հայ մասնագետը փաստել է. «Այնտեղ խաղացող հայ ֆուտբոլիստներից կարծիք չեմ հարցրել տեղափոխության մասին: Այլ մարդիկ կան, ովքեր լավ գիտեն ղազախական ֆուտբոլը: Մարզչի այս աշխատանքը համապատասխանում է ինձ»:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը պաշտոնապես պայմանագիր ստորագրեց ղազախական «Տոբոլի» հետ: Մինասյանը երկու տարվա պայմանագիր է ստորագրել: Ակումբը մարզելու հարցում Մինասյանին կօգնի երիտասարդական հավաքականի նախկին մարզիչ Ռաֆայել Նազարյանը: