
armsport.am«Մանչեսթր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին անգլիական Պրեմիեր լիգայի ամենահարուստ ֆուտբոլիստն է:
Այս մասին հայտնում է «Sunday Times-ը» եւ հավելում, որ Անգլիայի հավաքականի 28-ամյա ֆուտբոլիստի կարողությունը կազմում է 60 մլն ֆունտ ստերլինգ:
Ամենահարուստ մարզիկների ցանկը գլխավորում է F1-ի ավտոարշավորդ Լուիս Հեմիլթոնը (68 միլիոն ֆունտ ստերլինգ), երկրորդը Ջենսոն Բատտոնն է (63 մլն ֆունտ ստերլինգ):
Մարզաշխարհի ներկայացուցիչների ընդհանուր կարողության ցանկը կազմելիս՝ հաշվի են առնվել նրանց հողի, գույքի, բաժնետոմսերի եւ մնացած բոլոր ակտիվները: